Saturday, September 26, 2009
Սրանք ուրիշ թուրքեր են, հեչ նման չէն հին թուրքերին
Սիրելի հայրենակիցներ, ինչպես դուք գիտեք Վարդան Պետրոսյանի հրաշալի այս ներկայացումը նա պարզ ձևով ցույց է տալիս որ թուրքերը չեն փոխվել: 11-րդ դարից մինչև 20-րդ դարը և մինչև այսօր թուրքը չի փոխվել, և օր ու գիշեր աշխատում են թե մեզ տապալեն, թե ոչնչացնեն և մեր հիշողությունը աղավաղեն և ժամանակի ընթացքում, բոլորովին ոչնչացնեն մեր հեթքը աշխարհից: Պետրոսյանը մեզ, Հայ ժողովրդին, համեմատում է հավի հետ քանի որ, քանի անգամ կարելի է մի փորձությունի մեջից անցնել և թույլ տալ որ այդ պատմությունը կրկնվի: Սա սխալ է, մենք Հայ ժողովուրդս խելացի ազգ ենք բայց երբ նայում ես այս տեսակետով, նա ճիշտ է: Մենք թույլ ենք տալիս մեծ իրավունքով որ մեզ հավ կոչեն, քանի որ մեր հիշողությունը այսօր նմանվում է հավի հիշողությանը: Պետք է մեր Հայ ժողովուրդը իր դաժան պատմությունից դասեր քաղի, և գիտակցի որ թշնամին մինչև իր կողմից թշնամական վերաբերմունքից չփոխվի և ապացույցի ճիշտ և արդար (մարդկային) քայլեր չձեռնարկի, նա կմնա մեր թշնամին ոչ թե մենք առհամարենք վտանգը և լցնենք մեր ուղեղների մեջ հիմար, արկածային, անիրական և ատհնարին, երազներով: Մենք որպես հայեր, պառտք ունենք մեր նահատակված պապերի և մենք մեզ պառտք ենք որ վերականգնեց այն ինչ մենք կորձրել ենք, այն ինչ մեր թշնամին մեզանից վերձրել է: Այսքան սխալվելուց հետո մենք այլևս սխալվելու իրավունք չունենք մանավանդ որ հաջորդ սխալը կարող է լինել մեր վերջինը:
Subscribe to:
Post Comments (Atom)
Hey Reuben! Long live the motherland!
ReplyDelete